Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամսվա ընթացքում մենք պատրաստվեցինք Տրնդեզին՝ ազգային ծիսական ծառ պատրաստեցինք, երգեր սովորեցինք, նկարեցինք վատ արարքները և չիք արեցինք։ Խմբում պատրաստեցինք գաթա։ Ընտանիքներում սաները պատրաստեցին ծիսական հալվա և աղանձ։

Այս ամիս նաև Թումանյանական օրեր էին։ Սաների հետ սովորեցինք Թումանյանական ստեղծագործություններից, ընտանիքի անդամների հետ ներկայացրեցինք հեքիաթներ։ Գիրք նվիրելու օրը սաները նվեր ստացան Թումանյանի գրքերը։ Այդ օրերին կազմակերպեցինք սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում մատիկաթատրոն՝ «Ճամփորդները»։

Բարեկենդան օրեր են, խելքս գլխիս կորել են։ Այս ամիս նաև Բարեկենդանի ծեսն էր։ Տաթև Աթոյանի հետ համագործակցության արդյունքում պատրաստեցինք զվարճալի դիմակներ։ Ունեցանք գեղեցիկ և հետաքրքիր ֆոտոշարք։ Արմենուհի Սոկրատունու օգնությամբ սովորեցինք Բարեկենդանի երգերը և պատրաստվեցինք Բարեկենդանի ծեսին։

Թումանյանական օրեր՝

  • Հովհաննես Թումանյան «Փիսոն»

Բարեկենդանի ծես՝

Տյառընդառաջի ծես՝

Տարեդարձ է՝

Արմենի ծնունդն է

Ջա՜ ն, ձյուն է եկել

Ֆայլերով նկարչություն

Մարդաչափության սենյակում

Թողնել մեկնաբանություն