Մայիս ամսվա նախագիծ

Մայիսյան հավաքի ուղեցույց
Մայիսյան հավաքի աշխատակարգ
Մայիսյան հավաքի բովանդակությունը

Մայիսի 1-24-ը կրթահամալիրի նախակրթարաններում, դպրոցներում, Քոլեջում, ուսումնական կենտրոններում, մանկավարժական լաբորատորիաներում բաց ստուգատես է՝ «Նորարարական մանկավարժության ծրագրերի իրականացում հանրակրթությունում» ծրագրի 2024 թ. աշխատանքներով, կրթահամալիրի ուսումնական օրացույցով:

  • Սաների ընդունելությունը կազմակերպում ենք 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում ենք բակում կամ խմբասենյակում։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհին էլ սկսվում նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում ենք աթոռները, մաքրում փոշիները, խնամում բույսերը, ջրում և փխրեցնում հողը: Բակում հավաքում ենք թափթփված աղբը, հետևում բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Սաների հետ մագլցում ենք, վազում, թռչում բարձրությունից, չոչ անում, գլուխկոնծի տալիս և այլն՝ այսպիսի ուրախ խենթություններով դառնալով մասնակիցը կրթության, դառնալով սաներից մեկը, նրանց ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն էլ ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ բաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:30-Նախաճաշ
  • 11:00-12:00- Գարնանային պարտեզ
  • 12:30-Ճաշ
  • 15:30- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Հակաբացիլ նանիկներ):
  • 16:00-Ազատ գործունեություն, հեքիաթի ընթերցում քննարկում-վերլուծում, զբոսանք բակում, տուն ճանապարհել:

Մայիս ամսվա նախագծերը՝

Ճվիկներ`

  • «Ճվիկ, ճվիկ, ճկույթիկ», «Ծիվ, ծիվ, աքլորածիվ»
  • Ազգային խաղիկներ՝
  • ափ բռունցք, ափ պտղունց, ծափոցիկներ, թզուկներ հսկաներ, զիլինա, թաշկինակ, , գոմշակռիվ, աքլորակռիվ,
  • Բակային խաղեր՝ պահմտոցի, գործնագործ, քարկտիկ

Ամսվա երգեր՝  «Վիճակի երգը», «Հեյ իմ Նազան, իմ Նազան», 

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք, Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

02.05-10.05՝

13.05-17.05

20.05-24.05

Թողնել մեկնաբանություն