Մանկական լոգանք

Բոլորը կհամաձայնեն, որ երեխայի ծնունդը մեր կյանքում տեղի ունեցող ամենագեղեցիկ իրադարձությունն է: Երբ մայրը նորածնի հետ ծննդատնից վերադառնում է տուն, ընտանիքը պետք է պատրաստ լինի նոր էակին ընդունել: Պետք է պայմաններ ստեղծվեն. երեխան ունենա իր սենյակը, անկողինը և շրջապատված լինի բարությամբ: Որպեսզի երեխան մեծանա առողջ ու երջանիկ, չափազանց կարևոր է, որ ծնողներն իմանան՝ ինչպես ճիշտ կազմակերպել նրա խնամքը կյանքի առաջին իսկ օրվանից։ Երեխայի խնամքը, թերևս, ամենահաճելի, բայց և ամենակարևոր ու բարդ առաքելություններից է, որի համար պետք է համատեղ աշխատեն երեխային շրջապատող բոլոր անձիք։ Երեխայի խնամքի մեջ կարևորագույն մաս է կազմում երեխայի լոգանքը։ Ըստ արևմտյան ավանդույթի, ընդունված է նորածին երեխային լողացնել փոքրիկ փափուկ սրբիչով։ Այս կերպ նա ավելի լավ կապ ունի մոր որովայնի հետ։Երեխայի ճիշտ և ողջամտորեն կազմակերպված լոգանքը կարող է ապահովել առողջ քունը ամբողջ գիշեր։ Հնուց եկած մի շարք ավանդույթներ կան լոգանքի հետ կապված։ Մենք մի փոքր տեսանյութ կներկայացնենք որտեղ ցույց ենք տալիս, թե ինչպես ենք լողանում և խնամում մաշկը։

Արևիկը և Մագան

Արևիկը շատ է սիրում իր քույրիկին և ամեն րոպեն փորձում է սիրել, խոսել նրա հետ։ Երբ վերադառնում է պարտեզից քույրիկի կողքից չի հեռանում։ Այս տեսանյութը նկարել եմ այն ժամանակ, երբ Արևիկը պատմում էր քույրիկին իր պարտեզից, ընկերներից և խոստանում, որ հենց Մագան մեծանա անպայման իր հետ կտանի պարտեզ։

Ծնվեցի՜ նք

Հոկտեմբերի 23֊ն էր, մեր ընտանիքում ուրախություն էր, լույս աշխարհ եկավ մեր երրորդ երեխան Մարգարիտան։ Այս օրվան սպասել էինք իննը երկար ու ձիգ ամիսներ, հիանալի զգացողություն է երրորդ անգամ մայրանալը։ Երկու բալիկներս անհամբեր սպասում էին, թե երբ են հանդիպելու իրենց քույրիկին։ Ահա տեսաֆիլմում կարող եք տեսնել իրենց առաջին հանդիպումը