Հոկտեմբեր ամսվա աշխատանքային նախագիծ

  • Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  • Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Տեխնոլոգիա… աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, խմոր պատրաստում, հաց թխում, բանջարեղենային կերպարներ
  • Այլընտրանքային նկարչություն… , ալրանկարչություն՝ ֆայլերով, խաղողանկարչություն
  • Երգեր՝«Գունդ անեմ», «Ջաղացը մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Քուրիկ Զիզի», «Ջան , Ջան , Ջան Աշուն է»
  • Հեքիաթ-ներկայացում. 
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
  • Բնագիտական գործունեություն… Սառը ջուրը կարող է եռալ, Անտեսանելի թանաք. Ձուն լողալ է սովորում
  • Տեխնոլոգիա… աշխատանք գունավոր թղթերով, պլաստիլինով, կավով, խմոր պատրաստում, հաց թխում, բանջարեղենային կերպարներ
  • Այլընտրանքային նկարչություն… , ալրանկարչություն՝ ֆայլերով, խաղողանկարչություն
  • Երգեր՝«Գունդ անեմ», «Ջաղացը մանի, մանի», «Եկեք ծեծենք սոխ ու սխտոր» , «Քուրիկ Զիզի», «Ջան , Ջան , Ջան Աշուն է»
  • Հեքիաթ-ներկայացում. Աթբեկ Խնկոյան՝ «Պապն ու շաղգամը»
  • Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Ճվիկներ`…«Հարի, հարի խնոցի», «Մատնախաղ», « Ճվիկ-ճվիկ»
  • Ազգային խաղիկներ`… թաշկինակ, մուկն ու կատուն, զիլինա
  • Բակային խաղեր`….գնդակախաղեր, ռեզին
  • բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:
  • Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:
  • Շատ սիրելի ծես«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։ Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնումիսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…
  • «Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ », «Խաղողածես», «Թթուդրիկ»… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:
  • Սեմինար-պարապմունքներ
  • 13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական- պարուսուցում:
  • Ծնողական առցանց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3 շաբաթը
  • Հոկտեմբերի 3֊7
  • Երկուշաբթի 11:00-11:30 Երգուսուցում
  • 11։30-12։00 Հեքիաթասաց մայրիկը՝ «Պապն ու շաղգամը»
  • Երեքշաբթի  11:00-12:00  Այլընտրանքային նկարչություն
  • Չորեքշաբթի 11:00-12:00 Հարթակում ծնողն է
  • Հինգշաբթի   11:00-12:00  Հակաբացիլ Կոմիտաս
  • 12:00-12:30 ինքնաշեն խաղալիք, պատրաստում ենք դոմինո
  • Ուրբաթ 11:00- 12:00 Բակային խաղեր
  • Հոկտեմբերի 10֊14
  • Երկուշաբթի 11:00-12:00 Մարզական ստուգատես
  • Երեքշաբթի  11:00-12:30 Սերմնահավաք 
  • Չորեքշաբթի  11:00-12։00  Խաղողահամտես՝ խաղողածեսին ընդառաջն սաներին կպատմենք խաղողի մասին, կուսումնասիրենք, կհամտեսենք և կգովենք մեր խաղողները, կերպարներ կպատրաստենք
  • Հինգշաբթի  11:00-12։00  Խաղողածես
  • Ուրբաթ 11:00- 12:00 զարգացնող խաղեր։
  • Հոկտեմբերի 17֊21
  • Երկուշաբթի 09:00-13:00 Ինքնուրույնություն
  • Երեքշաբթի 11:00-12:00 Ալրանկարչություն
  • Չորեքշաբթի 11:00-12:00 Կավագործություն՝ ծեփում ենք «Պապն ու շաղգամը» հեքիաթի կերպարներին
  • Հինգշաբթի   11:00-12։00 պատրաստում ենք լոշիկներ
  • Ուրբաթ 11:00-12։30 `«Բարի լո՜ւյս Ագարակ+լավաշթխիկ» ուսումնական նախագիծ
  • Հոկտեմբերի  24֊28
  • Երկուշաբթի 11:30-12:00 ինքնագլորների երթ
  • Երեքշաբթի  11:00-11:30 երգուսուցում   11։30-12։00 փրփրանկարչություն
  • Չորեքշաբթի 11:00-12:00 Կավով ծեփում ենք բանջարեղեն
  • Հինգշաբթի   11:00-12։00 Ուսումնասիրում ենք բանջարեղենը
  • Ուրբաթ 11:00- 12:00 պատրաստում ենք բանջարեղեններով աղցան

Թողնել մեկնաբանություն